Աշխարհ

Դերասան Քևին Սփեյսիին կրկին մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու մեջ

Դերասան Քևին Սփեյսիին կրկին դատի են տվել բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Հայցվորները երկու տղամարդ են, որոնցից մեկը ՝ դերասան Էնթոնի Ռեփը, արդեն մեղադրել էր նրան ոտնձգությունների մեջ:

Փաստաթղթերում ասվում է, որ դեպքերը տեղի են ունեցել 1980-ականներին, երբ հայցվորները 14 տարեկան էին: Երկրորդ հայցվորը, որի անունը չի հրապարակվում, ասաց, որ ինքը ծանոթացել է մեղադրյալի հետ, երբ հաճախում էր վերջինիս դերասանի վարպետության դասերին: Սփեյսին իբր նրան հրավիրել է իր տուն, որտեղ էլ բռնաբարել է նրան: Նրա խոսքով ՝ սա մի քանի անգամ կրկնվել է:

Էնթոնի Ռեփը երեք տարի առաջ պատմել էր, որ 1986 թվականին Քևին Սփեյսին փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ: Ի պատասխան Սփեյսին հայտարարել էր, որ ինքը չի հիշում դա, բայց ներողություն խնդրեց այն դեպքում, եթե իսկապես անհարգի պահվածք է ցուցաբերել: Դրանից հետո ավելի քան 30 տղամարդիկ հայտարարեցին, որ դարձել են դերասանի կողմից անցանկալի սեռական գործողությունների զոհ:

Քրեական գործ է հարուցվել մեկ դրվագով: Դերասանը իրեն մեղավոր չի ճանաչել: Անցյալ տարի գործը կարճվեց և Սփեյսին ազատվեց մեղադրանքներից:

Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

9 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago