

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ համայնքի 27 տարվա նախկին ղեկավարը, իրենց կամքին հակառակ, փորձում է վերադառնալ։ Համայնքի ավագանիներից մեկը նշեց, որ բնակիչներն այս կերպ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Երկու տարի առաջ բնակիչները համայնքում ակցիա են իրականացրել, արդյունքում՝ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, այնուհետև դիմել է դատարան, որպեսզի իր հրաժարականի դիմումը չեղարկվի և վերադառնա համայնքապետի պաշտոնին:
Համայնքապետը «հասել է» մինչև Վճռաբեկ դատարան, ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի կնիք: Գյուղացիների խոսքով՝ այժմ Մարգարյաննն ինքնիրավչությամբ է զբաղվում, տարածք է վերցրել, հայտարարում է, որ ինքն է գյուղապետը, թղթեր է ստորագրում, կնիքներ «շռայլում»։
«Հիմա պահանջում ենք, որ Մարգարյանը հետ չգա, մեր պահանջը հին գյուղապետի չվերադառնալն է, բայց ստացվում է, որ հիմա գյուղապետ չունենք, իսկ նախկին գյուղապետը չգիտենք՝ որտեղից պեչատը վերցրել է, եկել է ու ասում, որ գյուղապետ է, ինքնահռչակ գյուղապետ է։ Մեր խաղաղ գյուղը մարզպետը խառնեց իրար: 30 տարի հանրապետականների դեմ ենք պայքարել, հիմա ինչի է մարզպետը ուզում նրանց վերադարձնել»,- իրենց վրդովմունքն էին հայտնում ցուցարարները։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…