Գրականություն
28.06.2019

Սիրելու տարիք Վանո Սիրադեղյան

Սիրելու տարիք  Վանո Սիրադեղյան

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։
Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։
Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։
«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։
Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։
Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։
Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։
Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Աղբյուրը՝ Գրանիշ

Լրահոս
ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի արտահանման նկատմամբ արգելք է սահմանվել
17:01
ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի արտահանման նկատմամբ արգելք է սահմանվել
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
16:42
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
ՊԵԿ նախկին նախագահի կալանավորման միջնորդությունը մերժվել է
16:24
ՊԵԿ նախկին նախագահի կալանավորման միջնորդությունը մերժվել է
Այս ընտրությունն այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար ևս մեկ քայլ առաջ էր. Բագրատ Սրբազան
16:11
Այս ընտրությունն այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար ևս մեկ քայլ առաջ էր. Բագրատ Սրբազան
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:32
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասին
15:14
Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասին
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:04
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
ՊՆ նակին նախարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
14:57
ՊՆ նակին նախարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցված հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
14:24
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցված հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան
14:04
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Նիկոլ Փաշինյան
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
13:46
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան
13:39
Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան
ՌԴ նախագահը ռացիոնալ մարդ է, որը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ Փաշինյան
13:25
ՌԴ նախագահը ռացիոնալ մարդ է, որը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ Փաշինյան
Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ
12:56
Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ
Հայաստանի ապրանքները ամենաբարձր որակի են, համապատասխանում է բոլոր ստանդարտներին. Գևորգ Պապոյան
12:31
Հայաստանի ապրանքները ամենաբարձր որակի են, համապատասխանում է բոլոր ստանդարտներին. Գևորգ Պապոյան