Հայաստան
09.10.2020

Ի հեճուկս դավաճանների՝ մենք անսասան ենք

Ի հեճուկս դավաճանների՝ մենք անսասան ենք

Պատերազմներում լինում են դասալիքներ, կարող են լինել նույնիսկ դավաճանություններ․ հայերս այդ մասին լավ գիտենք՝ շատ ենք կարդացել պատմության դասագրքերում։ Կարդացել ու ամաչել ենք անցյալի համար, նաև բացառել ենք եղածի կրկնությունը։ Բայց, արի ու տես, որ Հայաստանի համար այս պատմական ու վճռական ժամանակահատվածում, երբ ռազմաճակատում հերոս տղաները մարտնչում են մեր պետականության վաղվա օրվա լինելիության համար, թիկունքում խադավանքներ են հյուսվում, փորձում են սասանել մեր միասնականությունը։ Պահը, հիրավի, ճակատագրական է, քանզի պայքարում ենք ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին տականքի դեմ։

Վերջին օրերի լրահոսում հայտնված տրամադրությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ սադրիչ տեղեկությունների տարածման մասին, զարմանալի չէր, բայց որ քարոզչամեքենան հասել է ընդհուպ առաջնագիծ և նպատակաուղղված հրահրում է դասալքություն՝ հստակ գիտակցելով հետագա անդառնալի հետևանքները, ուղղակի ընկալելի չէ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ապատեղեկատվություն տարածողը Վիտալի Բալասանյանի թիմակիցներից է, որը փաստորեն, պատերազմական օրերի ընթացքում Ստեփանակերտում հասցրել է ակտիվ գործունեություն ծավալել՝ հանդիպել է արդեն կարգավիճակ չունեցող, բայց դեռ հեռահար նպատակներ ունեցող մի շարք մերժված դեմքերի հետ։

Հանդիպումներին զուգահեռ՝ թիկունքում,  մի շարք լրատվամիջոցների ակտիվ ներգրավմամբ, վերջին տասնօրյակում ժողովրդին ապակողմնորոշելու փորձեր էին արվում։ Արցախում հանգրվանած նախկինները ներկայացվում էին որպես «ռազմի աստվածներ», փորձառու զինվորականներ, որ առաջին իսկ համազարկից հասել են առաջնագիծ՝ հանուն հայրենիքի անվտանգության պայքարելու, երիտասարդ զինվորի կողքին կանգնելու համար։ Բայց ստահոդ հայտարարությունները ի զորու չեղան չեզոքացնելու  հասարակության շրջանում առաջացած հիասթափությունը, երբ բոլորը «ազգափրկիչ ծրագրերի» իրականացման պատճառով վերադարձան Երևան՝ Ստեփանակերտի առաջին իսկ հրթիռակոծությունից հետո։

Փաշինյանի աղմկահարույց գրառումից հետո վարձու գրչակներն այլևս բացահայտ լծվել են նախկին փեշակին՝ օրհասի ժամին տարածելով էժանագին հերյուրանքներ։ Սադրիչների հսկայական բանակ է գործում նաև համացանցում։ Սակայն, ի հեճուկս դավաճանների, մեր միասնականությունը սասանված չէ, և դրա ապացույցը մեր հզոր տղաների ռազմական հաջողություններն են, ամեն օր մեզ հաղթանակին մոտեցնող, թշնամուն ուղղված հուժկու հարվածներն են, պարզապես փաստենք՝ ոմանց տրվել էր հնարավորություն՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, ավաղ, նրանք կորցրեցին բացառիկ շանսը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
14:11
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
13:52
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները.  Ծառուկյան
13:25
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
13:05
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
12:21
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
11:59
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իրանը համաձայնել է այն ամենին, ինչ մեզ պետք է․ Թրամփ
11:36
Իրանը համաձայնել է այն ամենին, ինչ մեզ պետք է․ Թրամփ