Categories: Ցուցասրահ

Աշխարհի ամենաերկար ավելուկը

Շաբաթ օրը՝ հունիսի 29-ին Peoplemedia.am-ը Գեղարքունիքի մարզում էր։ Հայաստանի ամենամեծ գյուղում՝ Վարդենիկում կայացավ շատ հետաքրքիր և իր բնույթով նախադեպը չունեցող միջոցառում՝ «Ավելուկի փառատոն», որը կազմակերպվել էր գյուղում գործող «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության և «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության կողմից։ Ավելուկը Վարդենիկի խոհանոցային բրենդն է ու հենց այստեղ են օգտագործում ավելուկի բազմաթիվ տեսակներ՝ բազմաթիվ ուտեստների ու ճաշերի մեջ, որոնց մեծամասնության մասին գյուղից դուրս ապրողները պատկերացում չունեն։

Փառատոնի շրջանակներում կայացավ յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ Վարդենիկի, շրջակա համայքների և ՀՀ մյուս մարզերից հետաքրքիր գործունեությամբ զբաղվող մարդիկ և ձեռներեցները հատուկ տաղավարներում ներկայացրեցին իրենց արտադրանքը և միջոցառման մասնակից հյուրերին ծանոթացրեցին իրենց գործունեությանը։ Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպանատան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և տարբեր ՀԿ-ների ղեկավարներ։

Ավելին՝ https://peoplemedia.am/inchpes-vardenik-gyuxum-hyusecin-ashxarhi-amenaerkar-aveluky-foto/?fbclid=IwAR3urGDiiqevFd16iofhJlnhE72ZR-qzFeEWGSMxfCtaLve_lwddsuN7HBw

editors

Share
Published by
editors

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

14 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

32 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

47 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago