Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունենում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ։
Նիստն անցկացվում է Ուզբեկստանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների տնտեսական համագործակցության հարցեր: Կառավարությունների ղեկավարները մտադիր են կարծիքներ փոխանակել տնտեսական փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկելու են մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025 թվականներ) իրականացման միջոցառումների ծրագիրը:
Նախատեսվում է ստորագրել գործունեության տարբեր ուղղություններով նախապես համաձայնեցված մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ երկու համաձայնագրերի ստորագրում, որոնք կանոնակարգում են փոխգործակցությունը ռադիոակտիվ նյութերի միջսահմանային փոխադրումների ու թվային զարգացման ոլորտում:
Կստորագրվեն նաև փաստաթղթեր՝ կապված ՀՕՊ-ի միավորված համակարգերի զարգացմանը և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության գնահատմանը: