Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի պատճառով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին:
«Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,- նշել է փոխվարչապետը:

















