ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։
Պեսկովն այս մասին ասել է RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ դերն առանցքային էր: Ստորագրմանը նախորդել են շատ լարված օրեր, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանքներ են տարվել: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։














