Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում «լքել է» իր դաշնակից Հայաստանին։
ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանին և հայերին, այլ նետել է իր բոլոր ուժերը խնդրի կարգավորման համար՝ սկզբից՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, ապա՝ խաղաղապահներ ուղարկելով։
Զախարովան կարծում է, որ բոլորը պետք է հիշեն՝ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները։
«Սա աննախադեպ որոշում է, և ես տպավորություն ունեմ, որ շատերը չեն գիտակցում այդ որոշման ծավալը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

















