

Արցախահայության աջակցության մասով կա երկու հաստատված միջոցառում, որոնցից առաջինն ուղղված է Արցախում հաշվառված քաղաքացիներին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ մոտ 30 000 քաղաքացի ունի հաստատած դիմում և այսօրվանից վճարումները Հայփոստի և Արցախփոստի բաժանորդների միջոցով կիրականացվի։ Իսկ հակահամաճարակային կանոնները պահելու, հերթերից խուսափելու համար գումարը քաղաքացիները կստանան փոքր խմբերով։
Նախարարի խոսքով՝ դիմումների հոսքը դեռ շարունակվում է, և նախարարության գնահատականներով միջոցառման շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 000 քաղաքացի։
Երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերը գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս։ Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին 300 հազարի չափով։ Հաջորդ շաբաթվանից դիմումները էլեկտրոնային տարբերակով քաղաքացիները կարող են ներկայացնել, և 2 օրվա ընթացքում գումարները կսկսեն վճարել։
Վարչապետը Առաքելյանի խոսքին հավելեց, որ վերը նշված միջոցառումների շահառու կարող են հանդիսանալ ընտանիքի մի քանի անդամներ։ Նաև դեռևս քննարկման փուլում է գտնվում բնակարանից զրկված քաղաքացիների համար նախատեսված մեկ այլ միջոցառման հաստատումը, որի համար անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել քաղաքացիների հաշվառում։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու և միտված են լինելու նրան, որ Արցախի քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն այնտեղ։
Քրիստինե Հովսեփյան
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…