

Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին հայտնել է Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։ Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», – ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։
Հիշեցնենք՝ երեկ բերձորցիներին ասել էին, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է լքեն տները, քանի որ Բերձորը հանձնում են Ադրբեջանին։
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն ասել էր, թե համայնքի բնակիչներին գույքը հավաքելու և քաղաքից հեռանալու ցուցում եղել է իր կողմից։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…