Հայաստան
11.07.2019

Խորհուրդ է տրվում չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ

Խորհուրդ է տրվում չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում:
Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ
արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:
Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ:

Լրահոս
Արարատում 2,4 մլն դրամ արժեքով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցվել է
16:53
Արարատում 2,4 մլն դրամ արժեքով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցվել է
Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ. իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ․ Սամվել Կարապետյան
16:40
Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ. իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ․ Սամվել Կարապետյան
ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ
16:26
ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ
Երեխա ունեցող աշխատող ծնողների համար ծնողական ժամ կսահմանվի
16:03
Երեխա ունեցող աշխատող ծնողների համար ծնողական ժամ կսահմանվի
Տաքսու գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի. Գեղամ Գևորգյան
15:54
Տաքսու գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի. Գեղամ Գևորգյան
Մի շարք ապրանքների արտահանման համար կան սահմանափակումներ
15:43
Մի շարք ապրանքների արտահանման համար կան սահմանափակումներ
Բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
15:25
Բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
15:08
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Մինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
14:52
Մինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
14:26
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:04
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
13:42
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
13:29
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանաի բացման մասին
13:11
Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանաի բացման մասին
Ում ջախջախել եմ, արդեն հիշողությունս թույլ չի տա հիշել. Փաշինյան
12:44
Ում ջախջախել եմ, արդեն հիշողությունս թույլ չի տա հիշել. Փաշինյան