

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ «Ավելի շատ իմացություն` ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողովը:
«Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ ծրագրերի ղեկավար Կարոլինա Սահակյանը նշեց, որ ծրագրի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ոլորտի մասնագետներին: «Մենք այս գիտաժողովի ընթացքում պետք է կարողանանք վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Պետք է նաև արդյունավետ լուծումներ գտնենք կանխարգելման համար և մշակենք արդյունավետ ծրագրեր»,- նշեց Սահակյանը:
ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ շատ է կարևորում նման միջոցառումները:
«Այստեղ են ոլորտի հետ առնչություն ունեցող տարբեր մասնագետներ՝ հոգեբաններ, ներկայացուցիչներ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և այլ կազմակերպություններից: Նման միջոցառումները հնարավորություն են ստեղծում գերատեսչությունների և ՀԿ-ների միջև փոխգործակցային նոր մոդելների ներդրման համար»,- նշեց Նազինյանը:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…