Հայաստան

Թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը նշել է, որ իր՝ ՔՊ-ի հիմնադիր անդամ լինելը չի խոչընդոտելու ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում արմատական տարբեր մոտեցումների առկայության պարագայում ներխորհրդարանական աշխատանքները կազմակերպելուն և համագործակցությանն ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ հայ ժողովրդի համընդհանուր շահի գիտակցումը գերակա է: 

«Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՍԴ-ն հաստատեց դրանց արդյունքները: Ուզում եմ շնորհավորել ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, որը, ցավոք, բացակայում է և «Պատիվ ունեմ» դաշինքին՝ խորհրդարան անցնելու առիթով»,-ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց նաև՝ 8-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքի է անցնում երկրի համար դժվարագույն  ժամանակներում, ինչը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն, քան երբևէ: 

«Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ ու տարաձայնություններ: Բայց պետք է նաև աներկբա վերահաստատենք, որ ՀՀ-ում մենք թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ»,-ասաց նա:

Սիմոնյանը հավելեց, որ թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից և առհասարակ՝ առօրյայից:

«2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիները չեն գնացել ընտրատեղամաս, որ մենք այստեղ իրար ատենք կամ ամբիոնից ատելության խոսք տարածենք: Բավական է, հայ ժողովուրդն առանց այդ էլ դժվար պատմական փուլ է անցնում: Եվ բոլորիս խնդրում եմ և հորդորում, որ անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից՝ վերափոխվենք հանուն ՀՀ-ի, հանուն հայ մարդու: Մենք գիտենք, որ մեր երկրի անվտանգությունն առաջնային և կարևորագույն խնդիրներից է»,-ասաց նա:

Սիմոնյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում իր առաջնային խնդիրներից է լինելու ապահովել ԱԺ-ի անխափան գործունեությունը և արդյունավետությունը:

«ԱԺ-ն այդ տեսանկյունից լավագույն հնարավորությունն  է բոլորիս համար, և այստեղ նույնպես անելիքներ կան»,-նշեց նա, խոսալով արտաքին քաղաքականության մասին:

Օրենսդիր գործունեության ապահովման մասին Սիմոնյանը ասաց․

«Այսօր մենք ունենք համատեղ աշխատանքի հնարավորություն: 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկը յուրահատուկ զրոյական կետ է, որտեղ բոլորս մեր աշխատանքի, ոճի և ապագա անելիքի տրամաբանության ձևավորման հիմքն ենք դնելու: Ոչ մի անհնար բան մեզ համար չկա: Պետք է միայն քաղաքական կամք և գիտակցում, որ մեր երկրի ապագան կերտում ենք հիմա: Ընտրվելու պարագայում բաց եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց՝ ի  նպաստ մեր պետության և ժողովրդի: Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները՝ հանուն մեծ նպատակի »։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago