Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արեւային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Շինարարությունը կատարվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն 414 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 669 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 774 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպության անունը հայտնի է, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերին։
Ավելին՝ այստեղ