Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Միջոցառման շրջանակներում գործատուն կստանա՝1) աջակցություն` այդ անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով,2) աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:
Այս մասին ասվում է ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութում: