Արցախ

Մեկնարկում է «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը

«Ավրորա» մարդասիրական հիմնադրամի մեկնարկը տրվել է մայիսին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում: Իսկ նախօրեին Ստեփանակերտի արցախյան գրասենյակում հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ են ծավալվել «Ավրորան՝ Արցախին» ծրագրի նոր փուլի հայտերի հստակեցման ուղղությամբ:

Ըստ գրասենյակի ղեկավար Նարինե Աղաբալյանի, ծրագրին մասնակից դառնալու հայտերի շրջանակը բավականին ընդգրկուն է: Շուրջ 70 հայտ է դրված սեղանին, որոնք հասցեագրված են տնտեսության ամենատարբեր ուղղությունների եւ ոլորտների: «Մեր նպատակն է բոլոր ջանքերը նպատակաուղղել պատերազմից հետո դժվարին ու բարդ իրադրությունում հայտնված Արցախի ժողովրդի հոգեբանական հաղթահարմանը, ավերված տնտեսության վերականգնմանը, մշտական բնակավայրերից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը եւ նրանց զբաղվածության խնդրի լուծմանը»,- ասում է նա: Ն. Աղաբալյանի տեղեկացմամբ, տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ նաեւ միջազգային, իրենց առաջարկություններն են ներկայացրել նախագծերի վերաբերյալ, որոնք քննարկման ընթացքում կուսումնասիրվեն եւ «առաջնահերթության կարգով կընթացքավորվեն»:

Ինչպես իր խոսքում նշեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, այսօր հրատապ է մնում բժշկական անձնակազմի համալրումը արհեստավարժ մասնագետներով, որոնք իրենց փորձը կարող են փոխանցել երիտասարդներին՝ արագ կողմնորոշվելու հետպատերազմյան շրջանում՝ վիրավոր զինվորների բուժման եւ ապաքինման գործն առավել համակարգված կազմակերպելու համար: Այս տեսանկյունից պրոֆեսորը գոհունակությամբ արձանագրեց. «Բարեբախտաբար, հաջողվում է համագործակցությունն իր նպատակին ծառայեցնել, երիտասարդ բուժաշխատողներին վերապատրաստել եւ ուղղորդել իրենց առաքելության իրագործմանը»:

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ, մասնագետների խնդիրն առկա է ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Եվ իրավիճակը շտկելու համար առաջարկեց կարճաժամկետ ծրագրերով, որոշակի ֆինանսական աջակցությամբ խթանել Երեւանից մասնագետների հրավիրումը Արցախ: Պետնախարարը նշեց, թե խոսքը վերաբերում  է տնտեսության ամենատարբեր ոլորտների եւ ճյուղերի, որտեղ հատկապես պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար շատ է զգացվում արհեստավարժ մասնագետների կարիքը: Ահա տնտեսության զարգացման ծրագրերում առանձնացվող այն ոլորտները, որոնց աշխուժացումը շահավետ կլիներ պատերազմից դուրս եկած երկրի համար. արտադրություն, սոցիալական ձեռներեցություն, գյուղատնտեսություն: Նախագծերի քննարկման ժամանակ ընդգծվեց, թե հաշվի առնելով գյուղատնտեսական ուղղվածության հայտերի առաջնահերթությունը, ծրագրի մեկնարկը կտրվի Բերդաշեն, Գիշի, Հաթերք եւ Քռասնի համայնքներում, որտեղ ձեռներեցները կզբաղվեն գինեգործությամբ, կաթնամթերքի, բանջարեղենի ու մրգեղենի (հատապտուղներ) մշակմամբ:

Ծրագիրն, անշուշտ, նոր աշխատատեղեր է ենթադրում: Հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ, «175 հոգի կաշխատի համայնքային մակարդակում, 56 մարդ՝ սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններում»: Մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ սփյուռքի մասնագետների ներգրավմամբ կպատրաստվեն 75 սոցիալական աշխատողներ:  

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

15 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

53 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago