Ինչպես հայտնում է ՀԵՏՔ-ի թղթակիցը, Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Ցուցարարների մոտ է ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ խոստանալով, որ վաղվանից փայտի օրինական հատման և տեղափոխման գործընթացը մարզում թույլատրվելու է:

















