Լրահոս 24/7

Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման համար ներդրվել է շուրջ 1 միլիարդ դրամ․ Սուրեն Պապիկյան

Ներկայումս ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։  

«Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թ.։ 

Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային սենյակ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային ոչ սեյսմակայուն պայմաններն այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովումը:

Ուստի որոշվել է այն հիմնովին քանդել և կառուցել նորը։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով»,-գրել է Պապիկյանը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

4 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

23 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

34 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

53 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago