Լրահոս 24/7

Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է հանցագործության 10 ահազանգ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում: 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացւոցիչների կողմից ներկայացված՝ տարաբնույթ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք վեր են հանվել իրականացվող մշտադիտարկման արդյունքում,  իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են: 

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 3-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 2-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը՝ այլ բնույթի են, այդ թվում՝ կապված ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների, վարչական ռեսուրսների օգտագործման, ընտրողների ուղղորդման վերաբերյալ արված հայտարարություննեի հետ:   

 Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 9-ը հաղորդում, որոնք բնույթով եղել են ընդհանրական, ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից, նաև մարզի դատախազության հանձնարարությամբ, դարձվել են ստուգման առարկա՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Իսկ 2-ի առթիվ, որոնցից մեկը վերաբերել է առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ մյուսը՝ առերևույթ ընտրակաշառքի բաժանմանը, հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Դրանցից առաջինն ընթացքի մեջ է, իսկ մյուսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

Նշված քրեական գործով կատարվում է նախաքննություն: 

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

11 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

30 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

41 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago