Աշխարհ
19.10.2021

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մոսկվայում կդադարեցվի դաշինքի նաև ռազմական առաքելության և դրա տեղեկատվական բյուրոյի գործունեությունը: Սա պատասխան է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության կրճատմանը: ԶԼՄ -ները ավելի վաղ հայտարարել էին հենց նման պատասխանի մասին:

«Ի պատասխան ՆԱՏՕ -ի գործողությունների, մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ում մեր մշտական առաքելության աշխատանքը՝ ներառյալ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Հավանաբար դա կլինի նոյեմբերի 1-ից, կամ ևս մի քանի օր էլ կտևի, բայց նոյեմբերի սկզբին աշխատանքը կավարտվի», – ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կասեցնում ենք նաև Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության գործունեությունը, նրա աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում այս տարվա նոյեմբերի 1 –ից: Եվ բացի այդ, կդադարեցվի ՆԱՏՕ -ի տեղեկատվական բյուրոյի գործունեությունը Մոսկվայում, որը ստեղծվել է Բելգիայի Թագավորության դեսպանատանը»,-Интерфакс-ի մեջբերմամբ, շարունակել է  նախարարը:

Ինչու կայացվեց նման որոշում

Բանն այն է, որ հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ -ի ղեկավարությունը որոշեց կիսով չափ կրճատել ռուսական առաքելությունը կազմակերպությունում, վտարել 8 ռուս դիվանագետների և վերացնել ևս երկու պաշտոն: Մինչ այդ, Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը կազմված էր 20 հոգուց, ուստի այն պետք է կրճատվեր մինչև 10 դիվանագիտական անձնակազմ:

BBC-ն գրում է, որ ՆԱՏՕ-ի խոսնակն այն ժամանակ որպես պարզաբանում ասել է, թե առաքելության 8 աշխատակիցներին զրկել են հավատարմագրումից, քանի որ նրանք ռուսական հետախուզության չհայտարարված անդամներ են:

Հաջորդ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ըստ էության, հաստատեց խոսնակի խոսքերը.

«Մենք չեղյալ համարեցինք ՆԱՏՕ -ում Ռուսաստանի առաքելության 8 անդամների հավատարմագրումը, որոնք ռուսական հետախուզության չհայտարարված անդամներ էին: Այս որոշումը կապված չէ որևէ կոնկրետ իրադարձության հետ», – ասել է Ստոլտենբերգը:

Sky News-ը նշում է, որ ՆԱՏՕ -ն կիսով չափ կրճատել  է Ռուսաստանի առաքելությունը դաշինքում ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ենթադրյալ  թշնամական գործողությունների:

«Коммерсант» -ը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ էր հայտնել, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ փակել ՆԱՏՕ-ի իր մշտական առաքելությունը`ի պատասխան Բրյուսելից 10 ռուս դիվանագետների վտարման:

Ենթադրելի է, որ պատասխան միջոցները կազդեն Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական կապերի առաքելության վրա, որը ստեղծվել է 2002 թվականին և գործում է Բելգիայի դեսպանատան հովանու ներքո: Նրա աշխատակիցներն օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ: ՆԱՏՕ-ի կայքում նշվում է, որ առաքելությունը բաղկացած է 13 հոգուց, սակայն, ըստ թերթի, իրականում նրանց կեսից էլ պակասն է աշխատում:

«Եթե ՆԱՏՕ-ում, կառույցի ներսում, ՌԴ-ի հետ կապված հրատապ խնդիրներ լինեն, նրանք կարող են դիմել Բելգիայում մեր դեսպանին այդ հարցերով: Դեսպանն ապահովում է երկկողմ հարաբերությունները», – երկուշաբթի ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դաշինքի հայեցողությամբ, Մոսկվայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններից ցանկացած մեկը կարող է կատարել կառույցի հետ կապված դիվանագիտական գործառույթներ:

ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել Լավրովի խոսքերը դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ փակման մասին, սակայն Մոսկվայից դեռ պաշտոնական ծանուցումներ չի ստացել: Այս մասին էլ հայտարարություն է տարածել Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

Մոսկվայում ՆԱՏՕ-ի առաքելությունը կոչված էր նպաստելու Բրյուսելում դաշինքի ռազմական կոմիտեի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկխոսությանը և փոխազդեցությանը:

Կոնֆլիկտի նախապատմությունը

Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի միջև ռազմական համագործակցությունը սառեցվել է  դեռ  2014 -ի ապրիլին, դաշինքի նախաձեռնությամբ, որն այդպիսով արձագանքել էր  Ղրիմի «բռնակցմանը» (ըստ կառույցի):

ՆԱՏՕ -ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ստեղծվել է 1998 թվականին: 2002 թվականի մայիսին ստեղծվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը: Այս մարմինների մասնակցությամբ ստորագրվել են մի քանի պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության և համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ: 

Դաշինքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սկսեցին վատթարանալ 2008 թվականի օգոստոսին ՝ Վրաստանում պատերազմի ֆոնին, այնուհետև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը կասեցվեց, բայց հետագայում վերսկսվեց:

2014-ի մարտին, Ղրիմի հարցի ի հայտ գալուց հետո, Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կրկին սրվեցին: Դաշինքը սահմանափակել էր Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցության բոլոր ձևերը, և 2014-ի սեպտեմբերին, սառը պատերազմի ավարտից հետո, առաջին անգամ Ռուսաստանը չհրավիրվեց ՆԱՏՕ -ի գագաթնաժողովին: Դաշինքում Ռուսաստանի մշտական առաքելության թիվը սկսեց կտրուկ նվազել:

2018 թվականին ՆԱՏՕ -ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ու այդ ժամանակվանից մինչ հիմա ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնում:

2018-ի մարտի վերջին Ստոլտենբերգը հայտարարեց ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության յոթ անդամների վտարման և ևս երեքի հավատարմագրման  երկարացումը մերժելու մասին: Մինչ այդ ավելի քան 20 երկիր հայտարարել էին տասնյակ ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ ի նշան Բրիտանիայի հետ համերաշխության ՝ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման դեպքի հետ կապված:

«Տասը տարի առաջ,  2011-ի հունիսին, պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից առաջ, ՆԱՏՕ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, որ կողմերի ամենակարևոր ձեռքբերումը, որոնց հետ նրանք եկել են այս հանդիպմանը, այն է, որ նրանք դադարել են միմյանց իրար համար սպառնալիք համարել:

Այնուհետ կողմերը պատրաստել են փաստաթուղթ`«21-րդ դարի անվտանգության ընդհանուր սպառնալիքների համատեղ վերանայում»:  Սա այն պահն էր, երբ կողմերը քննարկել են ոչ միայն Մոսկվային հուզող հարցերը (դաշինքի ընդլայնում և եվրոպական հակահրթիռային պաշտպանություն), այլ նաև սուզանավերի և մարտական ինքնաթիռների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են պլանավորել:

10-ը տարի անց կողմերի հարաբերությունները հավասարվել են 0-ի

ՆԱՏՕ -ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացում տեղի ունեցավ 2014 -ից հետո, այնուհետ Բրյուսելը ամբողջությամբ սառեցրեց ռազմական համագործակցությունը՝ թողնելով միայն դիվանագիտական ուղին: Հարաբերությունները փոքր-ինչ բարելավվեցին 2016 թվականին, երբ վերսկսվեց մշտական ներկայացուցիչների մակարդակով խորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան. անհրաժեշտ էր լուծել Աֆղանստանում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հրատապ խնդիրները:

Այնուամենայնիվ, փոխադարձ պահանջները ոչ միայն չվերացան, այլ ավելի բարդացան: Մինչև 2030 թվականը դաշինքի նոր ռազմավարությունը, որը կազմվել և ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերին, մասնավորապես ասում է, թե փաստ է, որ Ռուսաստանը «անօրինական կերպով միացրել է Ղրիմը և ներխուժել ու գրավել Ուկրաինայի արևելքը», շարունակում է զբաղեցնել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը և խոչընդոտում է Վրաստանի և Ուկրաինայի մերձեցմանը ՆԱՏՕ-ի հետ, ամրապնդում է իր ուժերը Բալթիկ ծովում, Սև ծովում և Արկտիկայում, և ընդհանրապես «խորհրդային ժամանակաշրջանի իր տիրապետության վրա հեգեմոնություն է փնտրում»: 

Դաշինքի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն էլ պակաս վատը չէ: Կողմերը զորավարժություններ են անցկացնում, որոնցում նրանք միմյանց դեմ ռազմական գործողություններ են իրականացնում, ռազմական ինքնաթիռներն անընդհատ թռչում են սահմանների մոտ: Ի վերջո, այս ամբողջ առճակատումը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների իսպառ կասեցմանը:

Միջազգային փորձագետների կարծիքով, պետությունների կամ ռազմական դաշինքների միջև անմիջական հաղորդակցության ուղիները կարևոր են`առաջին հերթին հակամարտությունների սրումը կանխելու համար: Երկրորդ, դրանք ծառայում են միմյանց մտադրությունների գոնե ինչ-որ մակարդակի հասկացմանը, հակառակ դեպքում կողմերը սկսում են միմյանց նայել միայն այլ տեսադաշտից՝ կասկածելով հակառակորդին պատերազմի պատրաստվելու մեջ և հաշվի առնելով նրա ցանկացած քայլ այս համատեքստում: Այդ իսկ պատճառով, մինչև վերջերս, կողմերի համար շատ կարևոր էր պահպանել գոնե որոշակի շփումներ:

 Թե ինչպիսին կլինի կառույցի և ՌԴ-ի հետագա աշխատանքը, ցույց կտա ժամանակը:

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան