Լրահոս 24/7

Կալանավորվել է Գորիսի փոխքաղաքապետը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Հովսեփյանին նախորդ ամիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակել:

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։  Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ և կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանն ապահովել 80 անձի մասնակցություն: 

Բացի դրանից, Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով Գորիսի համայնքապետարանի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ, նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի և Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3 200 000 ՀՀ դրամի էական վնաս: Հովսեփյանը նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ կատարել է իրեն վստահված համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100 000 ՀՀ դրամի վատնում: 

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

4 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

23 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

34 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

53 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago