Քաղաքականություն
22.11.2021

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել Հայաստանում իր առաքելության ընթացքում։ 

Նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում շարունակել համատեղ առկա ծրագրերը, ինչպես նաև կյանքի կոչել նոր ծրագրեր։ Նախարարը նշել է, որ ցանկություն կա ավելի լայնաշերտ դարձնել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ համագործակցությունը։ 

Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Հայաստանում տարբեր ծրագրերում և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությամբ:Նա երկկողմ համագործակցության լավ օրինակ է համարել Վեդու ջրամբարի կառուցումը, Veolia ընկերության հետ համագործակցությունը։ Զրույցի ընթացքում նախարարը կարևորել է միջռեգիոնալ համագործակցությունը։ 

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ցանկանում է նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, խորացմանը՝ մասնավորապես այն ոլորտներում, որոնք գտնվում են ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո։

Դեսպանը վերահաստատել է՝ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստակամ է համագործակցել ենթակառուցվածքների ոլորտում։ Ըստ դեսպանի՝ ֆրանսիական որոշ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարներով։ Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղված մի շարք հնարավորություններ։

Քննարկվել է վերականգնվող էներգիայի, նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացման ուղղություններն ու առաջնահերթությունները: 

Լրահոս
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
16:57
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
16:46
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան
16:31
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան
ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի
16:15
ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի
Իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին. Գրիգորյան
15:59
Իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին. Գրիգորյան
Կարծում եմ՝ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի. Հայրապետյան
15:49
Կարծում եմ՝ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի. Հայրապետյան
Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը. Վասիլիս Մարագոս
15:25
Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը. Վասիլիս Մարագոս
36 հարկ վճարողի առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք
15:15
36 հարկ վճարողի առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
15:05
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
14:50
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
Մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի փոխադարձ վերաբերմունքից. Պեսկով
14:31
Մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի փոխադարձ վերաբերմունքից. Պեսկով
Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
14:18
Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Կրակոցների մասին լուրերը իրականության հետ կապ չունեն. Թաթուլ Հակոբյան
13:55
Կրակոցների մասին լուրերը իրականության հետ կապ չունեն. Թաթուլ Հակոբյան
ԱԳ փոխնախարարը երախտագիտություն է հայտնել թուրք գործընկերներին
13:51
ԱԳ փոխնախարարը երախտագիտություն է հայտնել թուրք գործընկերներին
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում ապօրինի դատավարությունների վրա
13:35
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում ապօրինի դատավարությունների վրա