ՖԻԴԵ-ն հրապարակել է թարմացված վարկանշային աղյուսակը:
Նոյեմբերին անցկացրած պարտիաներից հետո Լեւոն Արոնյանը 2772 անհատական միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Սա վերջին անգամն է, որ հայ շախմատիստը ներկայացնում է Հայաստանը:
ՖԻԴԵ-ն արդեն փոխել է Արոնյանի անձնական էջն ու նշել, որ դեկտեմբերի 1-ից նա ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան:

















