Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է կայացել Ղազախստան այդ երկրում անկրագություններ սկսելուց հետո. Ալմաթիի օդանավակայան է ժամանել քաղաքացիական ինքնաթիռ թուրքական Անթալիայից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ հունվարի 13-ին պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի և Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:
Ալմաթիում պարետային ժամ գործելու կապակցությամբ օդանավակայանը կաշխատի ժամը 08:00-ից մինչև 21:00-ն։ Ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերությունն էլ հայտնել էր, որ ամենօրյա չվերթերը Մոսկվայի և Ալմաթիի միջև կվերսկսվեն հունվարի 14-ից:

















