Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կասպից ծովում՝ ադրբեջանական Գիլյազի և Շուրաաբադ բնակավայրերի միջև ընկած հատվածում գտնվել է ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը: Վերջինս ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը:
Նշվում է, որ վաղը այն դուրս կբերվի ցամաք: Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը:

















