Հետաքննվում է հայ դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը. ՀՀ ՊՆ
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հետաքննվում է, հայտնել են Հայաստանի ՊՆ-ից: «Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա […]