ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 8-10-ը Թբիլիսիում մասնակցել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի 16-րդ տարեկան հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ընթացիկ հարցերը, մասնավորապես՝ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման, ջրային փոխադրումների զարգացման, հետագա ինստիտուցիոնալ զարգացումների, սահմանների հատման «Թեժ գծի» հայեցակարգի, ավտոմոբիլային հսկման կետերի գնահատման, վիճակագրական տվյալների, ՏՐԱՍԵԿԱ […]