ՀՀ կառավարությունը սկսում է զինծառայողների ատեստավորման գործընթաց՝ շարունակելով ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Անդրադառնալով թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ատեստավորման արդյունքում, կախված պաշտոնից, կոչումից և հաստիքից, միջին օղակի զինծառայողների աշխատավարձերը կկրկնապատկվեն։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ մարտական հերթապահություն իրացնող զինծառայողների 211 հազար դրամ աշխատավարձը սահմանվել է 422 հազար դրամ։ Փաշինյանի […]