Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ համակարգի վրա. դատախազության հայտարարությունը
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։ […]