ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասուլիսում ներկայացրեց պատերազմական ժամանակահատվում Արցախից Հայաստան կենդանիների և մսեղիքի տեղափոխման կազմակերպչական մանրամասները։ Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերի 11-ից սկսած հրավիրվել են անասնաբույժ-մասնագետներ, ստղեծվել են աշխատանքային խմբեր՝ տարբեր ոլորտների լավագույն մասնագետների ներգրավմամբ, համագործակցել են Էկոնոմիկայի նախարարության, Ոստիկանության և Սյունիքի մարզպետարանի հետ, այնուհետև կազմվել է աշխատանքային պլան՝ հաշվի առնելով, որ տեղափոխվող կենդանիները կարող էին հիվանդ […]