ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որն ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը (46,2 կմ), ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի […]