Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներ: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով, […]