Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ` նշելով, որ պետք է համախմբվել, գործել միասին, որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքն ու պատկերացումները: «Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։ Պետք է համախմբվենք։ Գործենք միասին, […]