ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Երվանդ Խունդկարյան՝ 84 կողմ, 2 դեմ, Արթուր Վաղարշյան՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյան՝ 85 կողմ, 3 դեմ, Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկության չեն մասնակցել: