Հայաստան
15.09.2020

Հայաստանը պետք է խորացնի բարեփոխումները մի շարք ոլորտներում

Հայաստանը պետք է խորացնի բարեփոխումները մի շարք ոլորտներում

Թեև պատուհասած համավարակի պատճառով երկիրը հայտնվել է ինքնամեկուսացման մեջ, և 2020 թվականը Հայաստանը կփակի 4 տոկոս տնտեսական անկմամբ, ինչը ենթադրում է լրացուցիչ արտաքին պարտքի ներգրավվում, սակայն միջազգային վարկանիշային աղյուսակներում և զեկույցներում Հայաստանը շարունակում է հիմնականում պահպանել կամ բարելավել իր դիրքերը։

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած բիզնես և ներդրումային միջավայրի մասին 2020 թվականի զեկույցը, որում ծավալուն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներդրումային միջավայրին, նշվում է՝ «Հայաստանում բարելավվում է մրցակցային միջավայրը», և այդ ձեռքբերումները զարգացնելու համար Հայաստանը պետք է խորացնի բարեփոխումները մի շարք ոլորտներում՝ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ։ Զեկույցում կարևորվել է, որ վերջին տարիներին Հայաստանը միջազգային ցուցանիշներում ստացել է բիզնես և ներդրումային միջավայրի պատկառելի վարկանիշներ. «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ստեղծում, իսկ երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներգրավել ներդրումներ»։ Օտարերկրյա ներդրումների փոքր ծավալի պատճառներ են հանդիսանում հայկական փոքր շուկան, աշխարհագրական դիրքը, փակ սահմանները, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերը։ Ըստ զեկույցի՝ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսության մեծ մասը ավելի բաց է դարձել մրցակցության համար, իսկ խոշոր օլիգարխիկ շրջանակների ազդեցությունը կառավարության վրա զգալիորեն նվազել է։

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»՝ մեկ տարվա ընթացքում բարելավելով իր դիրքերը 13 կետով։

Ավստրալիայի էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի վերլուծական կենտրոնի հրապարակած «Խաղաղասիրության համաշխարհային վարկանիշ»-ի 2020 թվականի զեկույցում Հայաստանը բարձրացել է 15 հորիզոնականով և 163 երկրների մեջ 99-րդն է։ Նշենք, որ Ադրբեջանը 120-րդ, իսկ Թուրքիան 150-րդ հորիզոնականներում են։ Զեկույցում որպես առաջընթաց է դիտարկվում Հայաստանում առկա ապահովությունն ու անվտանգությունը, բանտարկյալների թվի և սպանությունների նվազումը, քաղաքական կայունությունը։ Որպես հետընթաց մատնանշվում է ռազմականացումը և քաղաքական ճնշումը։

Հայաստանը 6 հորիզոնականով նահանջ է գրանցել ՀԲ-ի Doing business՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշային աղյուսակում՝ հայտնվել է 47-րդ հորիզոնականում 190 երկրների ցանկում։ Նկատենք, որ վարկանիշի ձևավորման համար հաշվի են առնվում 10 ցուցանիշներ՝ գործունեության գրանցում, շինթույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի տրամադրում, փոքր բաժնետերերի պաշտպանություն, հարկահավաքում, միջազգային առևտուր, անվճարունակության թույլտվություն և էլեկտրաէներգիայի մատակարարում։ Հայաստանի զբաղեցրած հորիզոնականի մասով «Ամերիկայի ձայն»-ին պարզաբանում է տվել ՀԲ-ի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սայնթայնը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանը հաջող է գործում, որոշ ոլորտներում առկա հարցերը հիմնականում կապված են օրենսդրական փոփոխությունների հետ, և այդ փոփոխությունները զգալու համար ժամանակ է անհրաժեշտ։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն