Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ-տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով՝ տեղեկացնում են հիմնադրամից: Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է. 30,000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին: Միևնույն […]