Այսօր՝ հուլիսի 23-ին, Բերդ համայնքի զորակոչիկները մեկնել են ծառայության՝ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողություններից հետո էլ ավելի ամրացած կամքով ու վճռականությամբ, – տեղեկացնում է Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը: Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ […]