Azatutyn.am 64 արցախցի է մահացել բռնի տեղահանման ընթացքում՝ ճանապարհին սննդի, դեղորայքի, բուժօգնության բացակայության պայմաններում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններից հետո մինչև այժմ 30 զինծառայողի և 12 քաղաքացիական անձի գտնվելու վայրը անհայտ է։ Ըստ Աբրահամյանի՝ մեկօրյա պատերազմում զոհերի թիվն ավելի քան 200 է, սպանվել է 9 քաղաքացիական անձ, նրանցից […]