Բրազիլիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների և խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցության առնչությամբ։ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ հայտարարություն է տարածել։ «Բրազիլիայի կառավարությունը շարունակում է հավատալ, որ երկարաժամկետ լուծման հասնելու լավագույն տարբերակը խաղաղ բանակցություններն են, հատկապես՝ առկա երեք բանակցային հարթակներում (Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն)», – մեջբերում է […]