Կրակոցի ձայները Ստեփանակերտի ծայրամասերից են գալիս. քաղաքապետի տեղակալ
Կրակոցի ձայները Ստեփանակերտի ծայրամասերից են գալիս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալը։ «Ժամանակ չունենք, թողեք ժողովրդով զբաղվենք»,- ասաց փոխքաղաքապետը։ Հարցին՝ թե տարհանո՞ւմ է կատարվում, նա նշեց․ «Գոնե փորձենք մարդկանց մաքսիմում նկուղներում տեղափոխել։ Կրակոցի ձայներ ենք լսում, հիմա ժողովրդով ենք զբաղված»,- հայտնեց նա