Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստացավ, քանի որ չներքաշվեց պատերազմի մեջ. Կալաձե
Վրաստանը պատրաստ է ապահովել բոլոր այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, սակայն եթե երկրին այդ կարգավիճակ չտրվի, դա «խնդիր չի լինի»: Այս մասին ըստ EurAsia Daily-ի, ասել է Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» առաջնորդներից մեկը՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն: Նրա խոսքով, Վրաստանն այդ կարգավիճակին արժանի էր արդեն անցյալ տարի, իսկ դրանից հրաժարվելը ԵՄ […]