Անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, այսօր հեռավար կարգով մասնակցելով իր գործով ընթացող դատական նիստին, պահանջել է համարժեք բուժում տրամադրել իրեն։ «Իմ միակ խնդրանքը ինձ համարժեք բուժման հնարավորություն տրամադրելն է», -դիմելով դատարանին հայտարարել է Սաակաշվիլին՝ բարձրացնելով շապիկը և ցույց տալով, թե որքան է նիհարել։ Դատարանի նախագահը, սակայն, դադարեցրել է հեռարձակումը և դատարանի նիստը փակված հայտարարել։