Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել։ Նա նաև խոսել է անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, շրջակա միջավայրի պահպանության, բնական և տեխնածին աղետների առկա մարտահրավերները տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների վերածելու, ինչպես նաև Ադրբեջանի դիրքորոշման մասին, այն է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու հարաբերությունների կարգավորումը։ […]