Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո դեռևս մնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում. նրա վիճակը ծանր է, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։ Ըստ Սլովակիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։ «Ցավոք, առայժմ չեմ կարող արձանագրել, որ կանխատեսումը դրական է, քանի որ […]