Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես պատվավոր հյուր կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Դուբայում, իսկ փետրվարի 14-ին կմեկնի Կահիրե։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ֆորումին կմասնակցեն տարբեր երկրների պետական և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների […]