ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի ՌԴ-ի հետ առճակատման. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն ռազմական արտադրությունը, այդ թվում՝ Ռուսաստանին զսպելու համար՝ Welt am Sonntag թերթի հետ զրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում։ Բայց մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տասնամյակներ տևել»,- նշել է Ենս Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, ոչ մի երաշխիք չկա, […]