Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ գործարարները դադարեցնեն ներդրումներն Ամերիկայում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի։ «Կարևոր է, որ ապագա ներդրումները, հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարված ներդրումները, որոշ ժամանակով դադարեցվեն, մինչև մենք հստակեցնենք իրավիճակը Միացյալ Նահանգների հետ»,- ասել Է Մակրոնը Ելիսեյան պալատում՝ տուժած ոլորտների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: […]