ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանն արձագանքել է դպրոցների օպտիմալացման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ նախկինում կրթական համակարգում իրականացվել են վիճահարույց փոփոխություններ։ «Չմոռանա՛ք, որ 18 դասաժամ պարապող ուսուցչի մեկ դրույքը վերածեցիք 22 ժամի, դասարաններում աշակերտների քանակը մի հարվածով դարձրիք 35, իսկ հիմա եկել եք կրթական հանրությանն ասելու, որ մենք օպտիմալացում ենք անում»,- ասել է պատգամավորը։ […]