Երևանում օգոստոսի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը և երեկոյան, 17-18-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Օգոստոսի 13-18-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին կեսօրից հետո, 14-18-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև […]